Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն բոյկոտեցին ԱԺ նիստը` նշելով, որ պետք է քննարկվի միայն վարչապետի հրաժարականի հարցը

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն բոյկոտեցին ԱԺ նիստը` նշելով, որ պետք է քննարկվի միայն վարչապետի հրաժարականի հարցը
17.11.2020 | 22:21

ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ այսօր այս դալիճում միայն մեկ օրակարգով նիստ պետք է տեղի ունենա, և դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է:

«Մենք այսօր բարոյական իրավունք չունենք` այստեղ ձև անել, թե ոչինչ չի եղել: Այս դահլիճում պիտի քննարկվի մեկ օրակարգ` ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, նոր իշխանություն, նոր բանակցություններ: Այդ պատճառով եթե դուք հաստատում եք ձեր օրակարգը, կարծես թե ոչինչ չի եղել, և շարունակում եք ձեր կյանքը, կարծես թե չի եղել կապիտուլյացիա, չեն եղել զոհեր, մենք չենք մասնակցելու այս նիստին», - ասաց նա: «Իմ քայլը» շարունակեց քննարկումն առանց ընդդիմադիրների, 74 կողմ ձայնով հաստատեց նիստերի օրակարգը և, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սկսեց ներկայացնել 2021-ի բյուջեի նախագիծը. «Ի վերջո, ենթադրվում է, որ ամեն ինչի ակունքներում կարողություններն են, միայն մտադրությունները, միայն ցանկությունները հեռու են բավարար լինելուց»:


Ռազմական դրության չեղարկման օրակարգով ԼՀԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստը այսօր 18։30 -ին կկայանա, թե ոչ, պարզ կլինի մինչ այդ գումարվող Աժ խորհրդի նիստից հետո։ Նկատենք` խորհրդում ևս իշխող «Իմ քայլի» պատգամավորները մեծամասնություն են կազմում։ Մինչ նիստերի դահլիճից հեռանալը ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից փորձում էր ճշտել թիմակիցների դիրքորոշումը։ Նազարյանն ասաց` ինքը որպես վարող ներկա կլինի, մյուսների անունից խոսել իրավասու չէ: «Ձեր պատգամավորներն «Իմ քայլի» հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը: Օրինակ` ասում են, որ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու, դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ, և տենց մեքենաները գնալու են, գալու են, տակով էլ մեր քաղաքացիները քայլելու են, նայելու են վերև` Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներին և էտ անցնող մեքենաներին: Մի հատ այդ հարցը հասկանայինք, այդ ճանապարհն ո՞ւմ հաշվին է կառուցվելու, օրինակ, ե՞րբ է կառուցվելու, ինչո՞ւ ենք այդ ճանապարհը տվել: Օրինակ` քննարկեինք, որ էս օրերին մարդկանց գերի են վերցնում խաղաղության հայտարարությունը ստորագրելուց հետո, դա հիմք է տալիս մեզ Քարվաճառից դուրս չգալու, եթե մարդկանց գերի են վերցնում, և խախտում է դա հանդիսանում: Նման հարցեր կան, ուզո՞ւմ եք ասեք, որ էս 88 մեր գործընկերները չեն ուզում դա քննարկել, տիկին Նազարյան», - հարցրեց Մարուքյանը:


«Բոլորովին նման բան չեմ ուզում ասել, պարոն Մարուքյան, այդ հարցերը մենք քննարկում էինք, երեկ էլ էինք քննարկում, և դուք բացակա էիք, ի դեպ: Ձեր առաջարկած նախագծից բոլորովին պարզ չէ, թե ինչ պետք է քննարկվեր, և այն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները բացակա էին, դա ոչ անգործություն է, ոչ պատահականություն, դա դիրքորոշում է», - արձագանքեց ԱԺ փոխխոսնակը:

Դիտվել է՝ 5629

Մեկնաբանություններ